Վահան Քերոբյանը Խաչիկ գյուղի բնակիչների հետ քննարկել է համայնքի խնդիրները
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 5-ին Վայոց ձորի սահմանամերձ Խաչիկ գյուղի բնակիչների հետ քննարկել է համայնքի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրները, որոնք առնչվում էին ոռոգման ջրի մատակարարմանը, գյուղատնտեսական աշխատանքների կատարման անվտանգության ապահովմանը, գյուղում աշխատատեղերի ստեղծմանն ու բնակարանաշինությանը, տեղեկացնում են նախարարությունից:
Հաշվի առնելով պարենային անվտանգության ապահովման կարևորությունը՝ նախարարը հորդորել է համայնքի ֆեմերներին հնարավորինս շատ հող մշակել։
Վայոց ձորում Վահան Քերոբյանը Շվեյցարիայից վերադարձած Կարեն Մխիթարյանի ու նրա արտասահմանցի գործընկեր Ժան Պոլի հետ քննարկել է Արենի համայնքում գլեմփինգի հնարավորությունները։