Մարիուպոլում սկսվել է խաղաղ բնակչության տարհանումը
Մարիուպոլում տեղական ժամանակով ժամը 12։00-ից սկսվում է խաղաղ բնակչության տարհանումը։
Այս մասին «Տելեգրամ»-ում հայտնել է Մարիուպոլի քաղաքային խորհուրդը:
Դոնեցկի մարզային ռազմա-քաղաքացիական վարչակազմի ղեկավար Պավել Կիրիլենկոյի ղեկավարած Համակարգող կենտրոնի տեղեկատվության համաձայն՝ մարտի 6-ին, տեղական ժամանակով ժամը 10:00-ից մինչեւ 21:00-ն լռության ռեժիմ է սահմանվել:
Ավելի վաղ ԴԺՀ-ի իշխանությունները նույնպես հայտարարել էին միջանցքի բացման մասին, որով տարհանվել էր 92 մարդ: