«Ազատություն» ռադիոկայանը դադարեցնում է իր գործունեությունը Ռուսաստանում
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը փակում է իր գրասենյակը Ռուսաստանում։ Այս մասին հայտարարություն է տարածել Ռադիոկայանը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ մարտի 4-ին ՌԴ դաշնային հարկային ծառայությունը դիմել է Մոսկվայի վերաքննիչ դատարան՝ ՌԴ-ում վերոնշյալ մեդիա կորպորացիայի շահերը ներկայացնող RSE/RS ՍՊԸ-ի հարկադիր սնանկացման պահանջով։
Հայտարարության մեջ նշվում է, որ «այս գործողությունները «Ազատություն» ռադիոկայանի և «Ազատություն» ռադիոկայանի ռուսալեզու այլ նախագծերի խոչընդոտման՝ տարիներ շարունակվող արշավի գագաթնակետն են»: