Իրանում գազի պայթյունի հետևանքով չորս մարդ մահացել է
Առնվազն չորս մարդ է զոհվել, հինգը վիրավորվել Իրանի բնակելի շենքերից մեկում գազի պայթյունի հետևանքով։ Այս մասին կիրակի հայտնել է Mehr լրատվական գործակալությունը։
Դեպքը տեղի է ունեցել երկրի արևմուտքում գտնվող Լորեստան նահանգում։ Գործակալության տվյալներով՝ պայթյունը եղել է գազի արտահոսքի հետևանք։ Դեպքի մանրամասները ճշտվում են։