Կանադան կոչ է արել իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը
Կանադայի ԱԳՆ-ն հորդորել է իր քաղաքացիներին խուսափել Ռուսաստան մեկնելուց, իսկ երկրում գտնվողներին՝ հեռանալ, քանի դեռ դա հնարավոր է, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Խուսափեք Ռուսաստան ցանկացած ճանապարհորդությունից՝ Ուկրաինայի զինված հակամարտության հետևանքների պատճառով՝ ներառյալ սահմանափակ թվով թռիչքներ և ֆինանսական գործարքների սահմանափակումներ», – ասվում է հաղորդագրությունում: