Զելենսկին ու Բայդենը քննարկել են անվտանգության հարցեր
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գիշերը հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ։ Այս մասին Ուկրաինայի ղեկավարը գրել է Twitter-ում, փոխանցում է korrespondent.net-ը:
Զելենսկիի խոսքով՝ կողմերը քննարկել են, մասնավորապես, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականության շարունակությունը։
«Ես հերթական զրույցն ունեցա Ջո Բայդենի հետ: Օրակարգում էին անվտանգության հարցերը, Ուկրաինային ֆինանսական աջակցությունը և Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների քաղաքականության շարունակումը»,- ասվում է Ուկրաինայի նախագահի գրառման մեջ: