Մարիուպոլում և Վոլնովախայում կրկին մարդասիրական միջանցքներ կբացվեն
Վոլնովախայից և Մարիուպոլից մարդասիրական միջանցքները կվերաբացվեն կիրակի առավոտյան, ասել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Առավոտյան դարձյալ մարդասիրական միջանցքներ կբացվեն ինչպես Մարիուպոլում, այնպես էլ Վոլնովախայում։
Մենք հուսով ենք, որ ուկրաինացի այն հրամանատարները, որոնք ղեկավարում են բնակավայրերի պաշտպանության գործընթացը, իրենց ենթականերին հրաման կտան ապաշրջափակել ելքերը, և խաղաղ բնակչությունը կարող է լքել այդ բնակավայրերը»,- ասել է Բասուրինը «Россия 24» հեռուստաալիքի եթերում։