Puma-ն դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում
Գերմանական Puma ընկերությունը, որը արտադրում է սպորտային հագուստ և կոշիկ, ինչպես նաև այլ ապրանքներ, հայտարարել է Ռուսաստանի Դաշնությունում ապրանքների մատակարարման և խանութների գործունեությունը դադարեցնելու մասին՝ կապված Ուկրաինայի իրադարձությունների հետ։
«Մենք դադարեցրել ենք մեր արտադրանքի մատակարարումը Ռուսաստան, մենք որոշել ենք դադարեցնել մեր բոլոր խանութների աշխատանքը Ռուսաստանի Դաշնությունում», – գրել է ընկերությունը Twitter-ում։
Նշվում է նաև, որ Puma-ն կասեցրել է պայմանագիրը Ռուսաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հետ։