Ուկրաինան ոչնչացրել է 3 միլիարդ դոլարի ռուսական զինտեխնիկա. Forbes
Մարտի 4-ի դրությամբ՝ ռուսական ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր, ուկրաինական կողմը ոչնչացրել է ռուսական զինված ուժերի 1902 միավոր զինտեխնիկա։ Դրանք հարյուրավոր տանկեր և զրահատեխնիկա են, տասնյակ ինքնաթիռներ, ուղղաթիռներ, բազմաթիվ հրթիռային կայաններ, մեկ տասնյակից ավելի հակաօդային պաշտպանության համակարգեր։
Forbes-ի գնահատականներով՝ Ուկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանի կորցրած ողջ տեխնիկայի արժեքը գնահատվում է 3 մլրդ դոլար։ Այսպես, ոչնչացված ինքնաթիռների և ուղղաթիռների արժեքը կազմել է 1,1 մլրդ դոլար, տանկերը՝ 1 մլրդ դոլար, զրահատեխնիկա՝ 0,6 մլրդ դոլար։ Հրատարակությունը նշում է, որ դրանք կոպիտ հաշվարկներ են, մեկ սարքավորման արժեքը վերցվել է բաց աղբյուրներից։ Մասնավորապես, ուկրաինական բանակը երկու ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռ է խոցել։ Դրանցից յուրաքանչյուրի արժեքը կազմում է 86 մլն դոլար։