Եվրահանձնաժողովը կոչ է անում հրաժարվել Ռուսաստանի նավթից, գազից և ածուխից
Եվրամիությունը պետք է ամբողջությամբ ազատվի Ռուսաստանից էներգակիրներից՝ դիվերսիֆիկացման, էներգաարդյունավետության և էներգետիկ այլ աղբյուրների անցման միջոցով, Մադրիդում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Էներգետիկան շարունակում է մնալ կարևորագույն խնդիրներից մեկը։ Եվրամիությունը պետք է ձերբազատվի ռուսական նավթից, գազից և ածուխից կախվածությունից. Դա անելու համար մենք պետք է դիվերսիֆիկացնենք մատակարարումները, ավելի լավ արդյունքների հասնենք էներգաարդյունավետության ոլորտում և պետք է զանգվածաբար ներդրումներ կատարենք վերականգնվող էներգիայի աղբյուրներում», – Եվրահանձնաժողովի նախագահի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։