Ամբողջ մարմնի վրա 150 դաջվածքով մոդելը ցուցադրել է մաքուր մաշկով հին լուսանկարները
Բրիտանացի մոդել Սեմմի Ֆերոուն, ով 6 տարվա ընթացքում 150 դաջվածք է արել իր մարմնի վրա, Instagram-ում ցուցադրել է իր արտաքինը` կերպարանափոխությունից առաջ։ Մոդելի հետ հարցազրույցը հրապարակում է Daily Star-ը։
Տղամարդը պատմել է, որ 18 տարեկանում կախվածություն է ունեցել մաշկի վրա նկարելուց։ Այդ ժամանակից ի վեր նա իր մարմինը զարդարել է տասնյակ դաջվածքներով, որոնցից 23-ը գտնվում են նրա դեմքին։ Ֆերոուի խոսքով՝ հենց այս պատկերներն են առաջացրել իր ծնողների ամենամեծ դժգոհությունը։
Նյութի հերոսը որոշել է հիշել, թե ինչպիսի տեսք ուներ ինքը մինչ կերպարանափոխությունը, և երկրպագուներին ցույց է տվել հին լուսանկարներ, որոնցում պատկերված է մաքուր մաշկով՝ առանց բազմաթիվ նկարների և գրվածքների։ Միևնույն ժամանակ, նա ասել է, որ ոճի փոփոխությունը լավ ազդեցություն է թողել իր վրա. «Դեմքիս դաջվածքներ անելուց հետո ես ծաղկել եմ և շատ ավելի ինքնավստահ եմ դարձել։ Հիմա ես ինձ զգում եմ այնպիսին, ինչպիսին կամ: Կարծում եմ, որ առանց դաջվածքների Սեմմին կհպարտանար ինձնով։ Բացի այդ, ըստ նրա, իր դեմքի պատկերներն ու գրվածքները սարսափելի չեն. օրինակ, դրանց թվում կան «նուրբ» և «սիրահարված» բառերը։
Ֆերոուն նաև նշել է, որ ի վերջո իրեն հաջողվել է բարելավել հարաբերությունները ծնողների հետ, որոնք դադարել են վատ վերաբերվել որդու հոբբիին։ «Դա իսկական ցնցում էր մայրիկի և հայրիկի համար, բայց ժամանակի ընթացքում նրանք հաշտվեցին: Հիմա նրանք երկուսն էլ դաջվածքներ ունեն»,- կիսվել է նա։