Պուտինը պլանավորում է բանակցություններ վարել Էրդողանի հետ. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է հեռախոսազրույց ունենալ իր թուրք գործընկեր Էրդողանի հետ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Խոսելու ծրագրեր կան»,- ասել է նա։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի ներկայացուցիչը հայտնել էր, որ Էրդողանը Պուտինի հետ կիրակի սպասվող բանակցությունների ընթացքում կհայտնի Ուկրաինայի վերաբերյալ Անկարայի առաջարկները։