«Անիծում են, ինձ և ընտանիքիս մահ են ցանկանում»․ Տիմատի
Այն բանից հետո, երբ Տիմատին պատասխանել է ուկրաինացի երգիչ Մաքս Բարսկիխի կտրուկ արտահայտություններին, նա որոշել է մանրամասն շարադրել իր դիրքորոշումը «ВКонтакте» պաշտոնական խմբում:
Ռեփերի խոսքով՝ Ուկրաինայում տեղի ունեցած վերջին իրադարձությունների պատճառով ստիպված է լինում վիրավորական խոսքեր լսել իր եւ իր ընտանիքի հասցեին: «Մեկ շաբաթվա ընթացքում տեղի ունեցող իրավիճակի վերաբերյալ օգնության եւ քննարկումների մասին դիմումներից, այդ ամենը վերածվել է սպառնալիքի եւ ատելության անվերջ հոսքի», - գրել է նա։
«Ի տարբերություն մեր շատ «հայտնիների», որոնք չունեն իրենց դիրքորոշումը, խուճապի մեջ են, թե ինչ ձեւակերպում տան, որպեսզի շահեկան տեսանկյունից երեւան, ես ունեմ, ունեցել եմ եւ իմ երկրի հանդեպ կունենամ իմ հստակ դիրքորոշումը», - հավելել է ռեփերը:
Տիմատին դիմել է նաեւ Ուկրաինայի բնակիչներին. «Ես երբեք ձեր հանդեպ ատելության զգացում չեմ ունեցել եւ վստահ եմ` չեմ էլ ունենա․․․ Թե, ով իրեն ինչում է ճիշտ դրսեւորել հիմա եւ ինչպես է վարվել` կդատի պատմությունը», - ավարտել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Տիմատին պաշտպանել էր ռուսաստանցիներին եւ պատասխանել Մաքս Բարսկիխի կտրուկ խոսքերին։