«Հայաստանը պետք է փոխհատուցում վճարի».Ալիեւ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին կոչ է արել հրաժարվել ռևանշի փորձերից և խոստացել է կոշտ արձագանք տալ հայկական կողմի ցանկացած սադրանքի:
«Ես դիմում եմ… Հայաստանում նրանց, ովքեր ապրում են ռևանշի զգացումով. մտածե՛ք ձեր մասին: Երկաթե բռունցքն այստեղ է, ոչ մի տեղ չի գնացել, տեղում է: Մի՛ նյարդայնացրեք մեզ, ձեզ լավ պահեք: Եթե ձեզ լավ պահեք, ապա կկարողանաք հանգիստ ապրել: Եթե մեր դեմ կրկին որևէ սադրանք լինի, հայտարարություն կամ գործողություն, մենք ձեր գլուխը կջարդենք՝ ոչ մեկին չնայելով: Ոչ մեկ չի կարողանա ձեզ պաշտպանել»,- ասել է Ալիևը: