Zara, Bershka, Pull & Bear և այլ խանութներ դադարեցնում են աշխատանքը Ռուսաստանում
Այսօր ռուսաստանցիների համար իրենց բուտիկների դռները փակել են Louis Vuitton, Givenchy, Fendi, Dior եւ այլ լյուքսային բրենդերը։ Նրանց հետեւելով Ռուսաստանի հետ համագործակցությունը կասեցնում են նաեւ մասս-մարկետները։ Inditex ընկերությունը դադարեցնում է առեւտուրը։ Դա նշանակում է, որ փակվում են Zara, Bershka, Stradivarius, Pull & Bear, Massimo Dutti, Uterque, Oysho խանութները։
Սահմանափակումներն անդրադառնում են նաեւ օնլայն առեւտրի վրա։ Ավելի վաղ Ռուսաստանում իրենց աշխատանքն են դադարեցրել H&M-ը, COS-ը, Monki-ն, Farfetch-ը, Burberry-ն, Mytheresa-ն, Matchesfashion-ը եւ Golden Goose-ը։