Միխալկովին զարմացրել է Ուկրաինայի դատարանի կողմից իր կալանավորման մասին նորությունը
ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ, ՌԴ կինեմատոգրաֆիստների միության նախագահ Նիկիտա Միխալկովը մեկնաբանել է ուկրաինական դատարանի կողմից հեռակա կալանքի մասին տեղեկատվությունը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Միխալկովին զարմացրել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովայի դիրքորոշումը, որը ենթադրում է, թե «ռուս կինոռեժիսորը կարող է ազդել մի ամբողջ երկրի տարածքային ամբողջականության վրա»: Ռեժիսորը նշել է, որ այլ երկրից միջազգային հետախուզում հայտարարելը միայն «այն բանի համար է, որ նա մտածում է ոչ այնպես, ինչպես ինչ-որ մեկը ցանկանում է», 1939 թվականին կարող էր ստորագրել ֆաշիստական Գերմանիայի գլխավոր դատախազ Էռնստ Լաուցը:
Միխալկովը նաեւ հայտարարել է, որ ցանկանում է Վենեդիկտովային ուղարկել «Бесогон»-ի նոր արտակարգ թողարկման հղումը, սակայն «դա նրան այլեւս չի օգնի»:
Միխալկովին կասկածում են «Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգության» մեջ։ Նրան միջազգային հետախուզում են հայտարարել:
Փետրվարի վերջին ռեժիսորը հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից Լուգանսկի եւ Դոնեցկի ճանաչումը միակ ելքն էր Ուկրաինայի արեւելքում ստեղծված իրավիճակից: