8 օտարերկրացի ֆուտբոլիստ հեռացավ «Կրասնոդարից»
Ռուսական «Կրասնոդարի» օտարերկրացի ֆուտբոլիստներ Վիկտոր Կլասոնը, Վանդերսոնը, Մասիելեն, Կայոն, Էրիկ Բոտհեյմը, Կրիստիան Ռամիրեսը, Ջոն Կորդոբան եւ Ռեմի Կաբելան հեռացել են ակումբից, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
Առայժմ երկկողմանի համաձայնությամբ խզվել է միայն Կլասոնի պայմանագիրը։
Մյուս ֆուտբոլիստները դեռ համարվում են «Կրասնոդարի» խաղացող եւ մարզվում են ինքնուրույն։