Արգենտինայի եպիսկոպոսն ազատազրկման է դատապարտվել սեռական ոտնձգության համար
Արգենտինայի Օրան քաղաքի դատարանը 4 տարի 6 ամիս ազատազրկման է դատապարտել պաշտոնաթող եպիսկոպոս Գուստավո Օսկար Սանչետային սեռական ոտնձգության համար։ Այս մասին ուրբաթ հայտնել է դատարանի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նրան [դատավորները] չորսուկես տարվա ազատազրկման դատապարտեցին եւ կարգադրեցին անհապաղ կալանավորել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
La Nación թերթը գրում է, որ հոգեւորականի գործողություններից տուժել են Օրանի ճեմարանի աշակերտները, որտեղ Սանչետան եպիսկոպոս էր 2013-2017 թվականներին: Դրանից հետո նա տեղափոխվել էր Հռոմ եւ Ֆրանցիսկոս պապի օգնական էր նշանակվել։ 2019 թվականին Սանչետան հեռացվել էր իր պաշտոնից առաջադրված մեղադրանքների կապակցությամբ: