Ալիևն ու Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը տարածաշրջանում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շաբաթ օրը ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք հանդիպել ենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Մենք ամրապնդում ենք մեր համագործակցությունը «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսին համապատասխան։ Մենք բարձր ենք գնահատել քայլերը, որոնք ձեռնարկում ենք ամուր եւ կայուն խաղաղության համար մեր տարածաշրջանում»,- գրել է Չավուշօղլուն Twitter-ում: