Թուրքիան ՌԴ-ի եւ Ուկրաինայի հետ քննարկում է Կիևից երկու ինքնաթիռների վերադարձի հարցը
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը բանակցություններ է վարում Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ՝ Բորիսպիլի օդանավակայանից փետրվարի 24-ից այնտեղ գտնվող իր երկու ինքնաթիռների վերադարձի շուրջ։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Փետրվարի 24-ի երեկոյան մարդասիրական օգնությամբ երկու A400M ինքնաթիռ էինք ուղարկել [Ուկրաինա]։ Միեւնույն ժամանակ, մենք նախատեսում էինք այնտեղից տարհանել մեր քաղաքացիներին։ Մեր ինքնաթիռներից երկուսը ներկայումս սպասում են Բորիսպիլի օդանավակայանում՝ ժամանելուց հետո օդային տարածքը փակելու պատճառով: Մենք շարունակում ենք մեր շփումները թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ այդ հարցով՝ մեր ինքնաթիռների առավելագույն անվտանգությունն ապահովելու համար»,- նրա խոսքերը մեջբերում է Habertürk հեռուստաալիքը։
Աքարը հիշեցրել է, որ բանակցություններ է վարել ռուս եւ ուկրաինացի գործընկերներ Սերգեյ Շոյգուի եւ Ալեքսեյ Ռեզնիկովի հետ։ «Մենք բանակցություններ ենք վարել եւ շարունակելու ենք դրանք։ Մենք դրական շարժեր ենք ակնկալում»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավարը։