Կիեւում իրավիճակը լարված է, արվում է պաշտպանության համար անհրաժեշտ ամեն բան. Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար
Ուկրաինայի մայրաքաղաքում իրավիճակը շարունակում է լարված մնալ, սակայն Կիեւի պաշտպանության համար ռազմական եւ տարածքային պաշտպանության նախապատրաստումը շարունակվում է, UA:Razom-ի եթերում ասել է Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Նիկոլայ Ժիրնովը։
Այս մասին հայտնում է «Ուկրինֆորմ»-ը:
«Իրավիճակն այսօր Կիևում շատ լարված է, բայց մենք անում ենք պաշտպանության համար անհրաժեշտ ամեն բան... Սա պաշտպանության համար թիվ մեկ օբյեկտն է։ Սա մեր երկրի սիրտն է, մշակույթի կենտրոնը, պատմության կենտրոնն ու պետականության կենտրոնը։ Սա սուրբ վայր է յուրաքանչյուր ուկրաինացու համար։ Այս պահի դրությամբ մայրաքաղաքի հաստատակամորեն պաշտպանվում է Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից»,- վստահեցրել է Ժիրնովը։
Նա նաև հայտնել է, որ Կիեւի մերձակայքում իրավիճակը վերահսկվում է ուկրաինացի զինվորականների կողմից։