«Ազով» խմբավորման զինյալները շենք են պայթեցրել Մարիուպոլում, փլատակների տակ 200 մարդ է մնացել
«Ազով» նեոնացիստական խմբավորման զինյալները բնակելի շենք են պայթեցրել Մարիուպոլում, փլատակների տակ մոտ 200 խաղաղ բնակիչ է մնացել։ Այս մասին այսօր հայտարարել է ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը, փոխանցում է «Դոնեցկի լրատվական գործակալությունը»։
««Ազով»-ի զինյալները շենք են պայթեցրել Մարիուպոլում, 200 մարդու փլատակների տակ է մնացել, որոնց մեծ մասը կանայք եւ երեխաներ են», - ասել է Պուշիլինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։
Նա հավելել է, որ «ազգայնականները շարունակում են արգելափակել խաղաղ բնակիչների տարհանումը մարդասիրական միջանցքներով»։
Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ Դոնբասում լռության ռեժիմ է հայտարարվել Մարիուպոլից եւ Վոլնովախայից խաղաղ բնակիչների՝ հումանիտար միջանցքներով դուրս բերման համար։ Դրանք կազմակերպվում են Մարիուպոլ - Նովոազովսկ եւ Վոլնովախա - Ռիբինսկ ավտոճանապարհներով:
Ուկրաինայում այս տեղեկությունը դեռ չեն մեկնաբանել։