Ուկրաինայում ճգնաժամը ինչ ազդեցություն կունենա Էրդողանի համար. Թուրք լրագրողի անդրադարձը
Թուրքական Yetkinport կայքի սյունակագիր Մուրադ Յեթքինը անդրադարձել է ռուս–ուկրաինական հակամարտությանը Թուրքիայի վրա հնարավոր ազդեցության մասով։
Թուրք լրագրողը շեշտում է, որ առաջին հերթին ռուս–ուկրաինական հակամարտության գլխավոր անհանգստությունը Թուրքիայի իշխանության եւ ընդդիմության համար Թուրքիայի անվտանգությունն է, սակայն այն ունենալու է թե տնտեսական, թե քաղաքական հետեւանքներ։
«Տնտեսական ճգնաժամից հազիվ դուրս եկող Թուրքիայի համար այս հակամարտությունը Թուրքիայի տնտեսությունն ավելի կթուլացնի։ Այս զարգացումները դեպի 2023–ի ընտրություններ գնացող իշխող կուսակցության եւ Էրդողանի համար ծանր փորձություններ են»,–նշել է թուրք լրագրողը։
Անդրադառնալով ՌԴ–ի դեմ պատժամիջոցների տնտեսական մասին, Մուրադ Յեթքինը շեշտում է, որ արեւմտյան ներդրողների համար ՌԴ–ն ու Թուրքիան նմանատիպ երկրներ են եւ ՌԴ–ից հեռանալու դեպքում այդ փողերը կհոսեն Թուրքիա։ «Թուրք ընդդիմադիրները նշում են, որ Ռուսաստանից հեռացող գումարների Թուրքիա գալը երկրի համար շատ լավ կլինի։ 2001–ին էլ Աֆղանստանին Թուրքիայի աջակցությունից հետո Թուրքիա մեծ ներդրումներ եկան, սակայն հիմա դրսում կա տեսակետ, որ Էրդողանը երկիրը հանել իրավական երկրի կարգավիճակից»–գրել է թուրք սյունակագիրը։