Ռենատա Լիտվինովան եւ Զեմֆիրան գաղտնի լքել են Ռուսաստանը
Զեմֆիրայի՝ վերջին հինգ տարվա ընթացքում առաջին անգամ բեմ դուրս գալը մեծ իրադարձություն էր նրա երկրպագուների համար։ Փետրվարի 24-ի երեկոյան Զեմֆիրան դուրս եկավ մայրաքաղաքի Music MediaDome բեմ եւ փայլուն ելույթ ունեցավ իր հավատարիմ երկրպագուների առջեւ: Իսկ երկրորդ մենահամերգից մի քանի օր անց հայտնի դարձավ, որ Զեմֆիրան եւ Ռենատա Լիտվինովան մեկնել են Փարիզ։ Այս մասին, վկայակոչելով աղբյուրին, հայտնել է «Только никому» Telegram-ալիքը։
Հայտնի մարդիկ ոչ մի բացատրություն չեն տվել, եւ սոցիալական ցանցերում չեն հայտնվել այդ մասին: Զեմֆիրան առանց այդ էլ հազվասեպ է կապի դուրս գալիս, իսկ Լիտվինովան անձնականի մասին նախընտրում է լռել։ Մինչ որոշ երկրպագուներ վախենում են, որ արտերկրից աստղերը այլեւս չեն վերադառնա, մյուսները վստահ են, որ երգչուհուն պարզապես ցանկացել է հանգստանալ երկու լայնածավալ ելույթներից հետո, իսկ գեղեցիկ զգեստների հայտնի սիրահար Լիտվինովան որոշել է աջակցել ընկերուհուն եւ միեւնույն ժամանակ բաց չթողնել Նորաձեւության շաբաթը: Բացի այդ, հենց մարտի 4-ին Ռենատայի ընկեր Դեմնա Գվասալիան կներկայացնի Vetemens-ի VTMNT նոր ապրանքանիշը։
Հարկ է նշել, որ այդ «փախուստը» Փարիզ ընկերուհիների առաջին համատեղ ուղեւորությունը չէ դեպի Ֆրանսիա։ 2015 թվականին երգչուհին մեծ վիշտ է ապրել՝ կորցրել է իր սիրելի մորը։ Այդ ժամանակ Զեմֆիրան դեպրեսիայի մեջ էր ընկել, եւ Լիտվինովան որոշել էր նրան աջակցել՝ առաջին անգամ ընկերուհուն Փարիզը ցույց տալով։