Starlink-ը ռուսական ԶԼՄ-ները կարգելափակի «միայն զենքի սպառնալիքով»
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը շաբաթ օրը հայտարարել է, որ իր Starlink արբանյակային կապի համակարգը չի արգելափակի ռուսական ԶԼՄ-ները, գրում է ՏԱՍՍ-ը։
«Որոշ կառավարություններ (ոչ ուկրաինական) ասել են Starlink-ին արգելափակել ռուսական լրատվական աղբյուրները: Մենք դա կանենք միայն զենքի սպառնալիքով»,- գրել է Մասկը Twitter-ում:
Starlink համակարգը նախատեսված է ամբողջ աշխարհն ինտերնետ հասանելիությամբ ապահովելու համար՝ Երկրի շուրջ ուղեծրում մեծ թվով փոքր սարքերի (մինչեւ 500 կգ քաշով) տեղակայման հաշվին: