Հյուսիսային Կորեան առնվազն մեկ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
Հյուսիսային Կորեան առնվազն մեկ չբացահայտվախ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Այս մասին շաբաթ հայտնել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի շտաբերի պետերի միացյալ ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Գործակալության տվյալներով՝ շտաբը արձակման մասին հայտարարել է լրագրողներին ուղարկված տեքստային հաղորդագրության մեջ։ Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։
Այս արձակումն իններորդն է տարվա սկզբից։ Հունվարին Փհենյանը մարտավարական կառավարվող հրթիռներ եւ երկաթուղային հրթիռային համակարգ, ինչպես նաեւ հիպերձայնային հրթիռներ էր փորձարկել, որոնք ունակ են մանեւրներ իրականացնել թռիչքից հետո։