Զելենսկու գրասենյակը հաստատել է Կիեւի համաձայնությունը հումանիտար միջանցքների բացմանը
Մարիուպոլից եւ Վոլնովախայից խաղաղ բնակիչների համար մարդասիրական միջանցքներ կբացվեն։ Այս մասին ասել է նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, գրում է УНИАН-ը։
ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ այդ նպատակով ժամը 09:00-ից լռության ռեժիմ կգործի:
Մարիուպոլի քաղաքային խորհրդի տելեգրամյան էջին քաղաքապետ Վադիմ Բոյչենկոն հաստատել է, որ այժմ ընթանում է մարդասիրական «կանաչ» միջանցքի բացման եւ Մարիուպոլի համար լռության ռեժիմի մեկնարկի ժամկետի սահմանումը։
Դա թույլ կտա սկսել քաղաքի կրիտիկական ենթակառուցվածքի՝ էլեկտրաէներգիայի, ջրի եւ բջջային կապի վերականգնումը։ Նաեւ հնարավորություն կլինի Մարիուպոլն ապահովել մթերքով եւ առաջին անհրաժեշտության պարագաներով: