ՌԴ ԶՈւ-ն Ուկրաինայում օպերացիայի ընթացքում ռազմական ենթակառուցվածքի 2037 օբյեկտ է ոչնչացրել
Ուկրաինայում հատուկ օպերացիայի ընթացքում ՌԴ ԶՈւ-ն ռազմական ենթակառուցվածքի 2037 օբյեկտ է խոցել։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Օպերացիայի ընթացքում հարված է հասցվել Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 2037 օբյեկտի: Դրանց թվում են Ուկրաինայի զինված ուժերի 71 կառավարման կետ եւ կապի հանգույց, 98 «Ս-300», «Բուկ Մ-է» եւ «Օսա» զենիթահրթիռային համակարգեր, ինչպես նաեւ 61 ռադիոլոկացիոն կայան»,- ասել է նա։
Կոնաշենկովի խոսքով՝ նաեւ 66 ինքնաթիռ ցամաքում եւ 16 ինքնաթիռ օդում, 708 տանկ եւ այլ զրահատեխնիկա, համազարկային կրակի 74 ռեակտիվ համակարգ, դաշտային հրետանու 261 զենք եւ ականանետ, 505 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա, ինչպես նաեւ 56 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել։ Զինվորականները նաեւ Javelin եւ NLOW հակատանկային հրթիռային համակարգերով մեծ պահեստ են ոչնչացրել Ժիտոմիրում:
Ինչպես հավելել են գերատեսչությունում, ռուսական զինված ուժերը չեն դադարում հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմական օբյեկտներին։
«ՌԴ զինված ուժերը շարունակում են հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքին», - ասել է Կոնաշենկովը։
ԴԺՀ-ի զորքերը մեկ գիշերվա ընթացքում առաջ են անցել 27 կիլոմետր: