«Ռոմա» - «Ատալանտա»․ Բուքմեյքերների կանխատեսումը
Իտալիայի առաջնության 28-րդ տուրում «Ռոման» մարտի 5-ին կընդունի «Ատալանտային»։ Բուքմեյքերները գործակիցների չնչին տարբերությամբ կանխատեսում են «Ռոմայի» հաղթանակը։
Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հաղթանակի գործակիցը 2․60 է։ Բերգամոն ներկայացնող ակումբի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 2․70, ոչ ոքի արդյունքինը՝ 3․30 գործակցով։
«Ռոմա» - «Ատալանտա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։00-ին։
26 խաղից հետո «Ատալանտան» 47 միավորով 5-րդն է, «Ռոման» անցկացրել է 27 հանդիպում եւ 6-րդն է՝ 44 միավոր։
Նախորդ անգամ թիմերը հանդիպել են Իտալիայի ընթացիկ առաջնության առաջին շրջանում։ Դեկտեմբերին Բերգամոյում տեղի ունեցած խաղում հռոմեական թիմը հաղթել է 4։1 հաշվով։