«Ուրալյան ավիաուղիները» մինչեւ մարտի վերջ չեղարկել է թռիչքները դեպի Հայաստան եւ մի շարք այլ երկրներ
«Ուրալյան ավիաուղիները» մինչեւ մարտի վերջ չեղարկել է բոլոր չվերթները դեպի Հայաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ), Ադրբեջան եւ Իսրայել, շաբաթ օրը հայտնել է ավիափոխադրողի Telegram ալիքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով «Ուրալյան ավիաուղիները» ստիպված է չեղարկել հետեւյալ միջազգային չվերթները. դեպի ԱՄԷ՝ 2022թ. 04.03-ից մինչեւ 26.03, դեպի Հայաստան՝ 2022թ. 04.03-ից մինչեւ 26.03, դեպի Ադրբեջան՝ 2022թ. 05.03-ից մինչեւ 26.03, դեպի Իսրայել՝ 2022թ. 04.03-ից մինչեւ 26.03»,- ասվում է հաղորդագրության մեջ։