Թուրք լրագրողներն ազատազրկվել են ռազմական գործողության ծրագիրը հրապարակելու համար
Թուրքական Tafar թերթի չորս աշխատակիցներ ազատազրկվել են 2010թ․ Հունաստանի ներխուժման դեպքում ռազմական գործողության ծրագիրը հրապարակելու համար, հաղորդում է Turkish Minute-ը։
Թերթի տվյալներով՝ լրագրող Մեհմեդ Բարանսուն 13 տարվա ազատազրկման է դատապարտվել, իսկ խմբագիրներ Ահմեդ Ալթանը, Յասեմին Չոնգարը եւ Յըլդըրայ Օգուրան ազատազրկվել են չորս տարի եւ երեք ամիս ժամկետով։ Նրանք մեղավոր են ճանաչվել պետական գաղտնիք հրապարակելու մեջ։
Լրագրողները ձերբակալվել են 2016թ․ Թուրքիայում տեղի ունեցած ձախողված ռազմական հեղաշրջումից հետո։ Այդ ժամանակ բռնաճնշումների են ենթարկվել մի քանի հազար լրագրողներ, հարյուրավոր լրատվամիջոցներ փակվել են։