Ճապոնիայի Գերագույն դատարանը Ֆուկուսիմայի աղետից տուժածներին վնասի փոխհատուցման մասին պատմական որոշում է կայացրել
Ճապոնիայի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել Tokyo Electric Power (Tepco) կոմունալ ընկերության կողմից 3700 մարդու 1,4 միլիարդ իեն (12 միլիոն դոլար) փոխհատուցում վճարելու մասին վճիռը։
Մոտ 380 000 իենի (3290 դոլար) չափով միջին վճարումը յուրաքանչյուր հայցվորին ներառում է կոմունալ ընկերության դեմ ավելի քան 30 հայցերց երեք կոլեկտիվ հայց։
Ճապոնիայի հյուսիսարեւելյան ափերի մոտ 9,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետեւանքով առաջացած հզոր ցունամին 2011թ․ մարտին պատուհասել է Ֆուկուսիմա Դայչի Տերսո էլեկտրակայանին՝ պատճառելով Չեռնոբիլի ժամանակներից ի վեր ամենասարսափելի միջուկային աղետը։
Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ դատարանը մերժել է Տերսոյի բողոքը եւ վճռել, որ այն անզգուշությամբ կանխարգելիչ միջոցներ է ձեռնարկել նման մասշտաբի ցունամիի դեմ։