Մոսկվացիները սկսել են մարտի 8-ին գումարի դիմաց ժամադրություն առաջարկել կանանց
Մարտի 8-ի նախաշեմին մոսկվացիները սկսել են ժամադրությունների հայտնի կայքում գումարի դիմաց հանդիպումներ առաջարկել կանանց։
Ծառայության գինն սկսվում է 500 ռուբլուց: Այս գումարի համար երիտասարդները պատրաստ են նկարահանվել աղջկա հետ Instagram-ի սթորիների համար։ 2000 ռուբլու դիմաց նրանք պատրաստ են գնալ կինոթատրոն, եթե «հաճախորդն» ինքը վճարի տոմսերի համար։ Երիտասարդները պատրաստ են ծաղկեփունջ նվիրել միջինը 6000 ռուբլով, սրճարանում կամ ռեստորանում նստելու համար՝ 1000-ից սկսած։ «Անսահմանափակ»-ը կարժենա 20 հազար ռուբլի։ Ընդ որում, ծառայությունների գնագոյացումն այնպես է կառուցված, որ հաճախորդը պետք է վճարի ռեստորանում սննդի եւ ծաղկեփնջի համար, հաղորդում է Lenta-ն։
«Շագանակագույն աչքերով թխահեր, կարդացած, անընդհատ ինքնազարգացնում եմ, կարող եմ զրուցել գրեթե յուրաքանչյուր թեմայով, կգտնեմ ընդհանուր լեզու ցանկացած ընկերությունում, ունեմ մրցանակներ նախագծերի եւ կառավարման ոլորտում, կարմիր դիպլոմով մագիստրոս եմ, այդ փաստով կարող եմ նախանձ առաջացնել ընկերուհիների մոտ»,- իրենց մասին գրում են երիտասարդները հայտարարություններում։
Կայքում կարելի է գտնել բազմաթիվ թեմատիկ առաջարկներ: Օրինակ, 1000 ռուբլու դիմաց աղջիկը կարող է պատվիրել «ВКонтакте»-ում ռոմանտիկ շնորհավորանք ծառայությունը, իսկ վիդեոշնորհավորանք ցանկացողների համար դա կարժենա 3000 ռուբլի: