Բիշքեկում Հրանտ Դինքի սպանության մեջ կասկածվող Թուրքիայի քաղաքացի է ձերբակալվել
Բիշքեկում լրագրող Հրանտ Դինքի սպանության մեջ կասկածվող Թուրքիայի քաղաքացի է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
38-ամյա Ա.Ի.-ի կալանավորման ժամանակ հայտնաբերվել է կեղծ անձնագիր եւ վարորդական իրավունք:
Պարզվել է, որ օտարերկրացին հետախուզվում է Թուրքիայի իրավպահների կողմից։ Ստամբուլում հետախուզում է հայտարարվել։ Ա.Ի.-ն մեղադրվում է 2007թ․ հունվարին լրագրող Հրանտ Դինքի սպանությանը, ինչպես նաեւ մի շարք այլ ծանր հանցանքների, այդ թվում՝ կազմակերպված հանցավորությանն առնչություն ունենալու եւ ապօրինի հրազեն պահելու մեջ:
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել Ղրղըզստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 378-րդ՝ «Պետական սահմանն ապօրինի հատելը» եւ 379-րդ՝ «Փաստաթղթեր կեղծելը» հոդվածներով։
Փետրվարի 28-ին Բիշքեկի Պերվոմայսկի շրջանային դատարանի որոշմամբ Ա.Ի.-ն երկու ամսով կալանքի տակ է առնվել «ՍԻԶՈ-1»-ում։
Հիշեցնենք, որ Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է խմբագրության մուտքի մոտ 2007թ․ հունվարի 19-ին Օգյուն Սամասթի կողմից։ Ստամբուլի եւ երկրի այլ քաղաքների հազարավոր բնակիչներ դուրս են եկել բողոքի ակցիայի՝ պահանջելով գտնել եւ պատժել հանցագործության կազմակերպիչներին։
Դատավարությունն ավարտվել է միայն հինգ տարի անց։ Հանցագործությունը կատարողը՝ այն ժամանակ անչափահաս Օգյուն Սամասթը, դատապարտվել է 21 տարի 10 ամիս ազատազրկման։ Գործով ֆիգուրանտ է 19 անձ։