ԵՄ-ն Զելենսկիին չի խնդրելու լքել Կիևը․ Բորել
Եվրամիությունը Վլադիմիր Զելենսկիին չի առաջարկի լքել Կիևը, չի խնդրելու նրան հանձնվել կամ «չկռվել», հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ արտգործնախարարների արտահերթ հանդիպումից հետո։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
«Մենք չենք խնդրելու Զելենսկիին հանձնվել, հեռանալ Կիևից, մենք չենք խնդրելու, որ նա չկռվի», - ասել է նա։