Իսրայելը կվերսկսի թռիչքները դեպի Դուբայ
Իսրայելը եւ ԱՄԷ-ն պայմանավորվել են անվտանգության միջոցառումների շուրջ, որոնք թույլ կտան իսրայելական ավիաընկերություններին վերսկսել թռիչքները դեպի Դուբայ։ Այս մասին հայտնում է Իսրայելի անվտանգության «Շին Բեթ» գործակալությունը։
Դուբայի օդանավակայանի անվտանգության հետ կապված վեճը ստիպել է կրճատել թռիչքների թիվը, եւ առանց այս որոշման մինչեւ մարտի 8-ը բոլոր թռիչքները դադարեցվել են։
Հաղորդվում է, որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել էմիրաթցի գործընկերների հետ։
«Համաձայնեցվել են շահագործման ընդհանուր սկզբունքները եւ անվտանգության միջոցառումները, որոնք թույլ կտան իսրայելական ավիաընկերություններին կանոնավոր թռիչքներ կատարել դեպի Դուբայ»,- ասվում է հաղորդագրության մեջ։