Ջին Սիմոնսն առաջարկել է ապտակել Քանյե Ուեսթին
Ռոք երաժիշտ Ջին Սիմոնսը TMZ-ին տված հարցազրույցում անդրադարձել է ռեփեր Քանյե Ուեսթի և նրա նախկին կնոջ՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ու կատակերգու Փիթ Դևիդսոնի կոնֆլիկտին։
Սիմոնսի խոսքով՝ սոցիալական ցանցերում վիրավորանքների և Քարդաշյանին վերադարձնելու հանրային փորձերի համար Ուեսթն արժանի է ապտակի։
Բացի այդ, ռոքերը կարծում է, որ Քանյեն պետք է հոբբի գտնի ու դրանով զբաղվի, այլ ոչ թե հետապնդի նախկին հարսնացուին ու նրա նոր զուգընկերոջը։ Իսկ Քանյե Ուեսթի՝ անմիջապես նոր ընկերուհի գտնելու ցանկությունը նա անվանել է մանկամտություն։