Քադիրովը խնդրել է Պուտինին կարգադրել գրավել Խարկովը, Կիեւը եւ Ուկրաինայի մյուս քաղաքները
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը խնդրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինվորներին հրամայել գրավել Խարկովը, Կիեւը եւ Ուկրաինայի մյուս քաղաքները։
«Հրաման տվեք մեր մարտիկներին, որպեսզի նրանք արագ, ճշգրիտ, արդյունավետ կերպով գրավեն Խարկովը, Կիեւը եւ մնացած բոլոր քաղաքները։ Ընկեր նախագահ, ընկեր Գերագույն գլխավոր հրամանատար, ես պատրաստ եմ կյանքս տալ ձեզ համար։ Բայց չեմ կարող նայել, թե ինչպես են մեռնում իմ եւ մեր մարտիկները, պաշտպանության նախարարությունները, Ազգային գվարդիան եւ այլ կառույցներ։ Ես Ձեզ շատ եմ խնդրում՝ փակել աչքերն ամեն ինչի վրա եւ թույլ տալ մեկ-երկու օրում վերջ տալ այն ամենին, ինչ տեղի է ունենում այնտեղ»,- ասել է Կադիրովը Telegram-ի իր ալիքում։
Նա Ուկրաինայում իրավիճակը սպառնալիք է անվանել Ռուսաստանի համար՝ նշելով, որ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու բանակցությունները, իհարկե, լավ է, սակայն այժմ ռազմական գործողությունների պատճառով մահանում են «մեր եղբայրները, մեր հարազատներն ու ընկերները», ինչին քչերն են պատշաճ ուշադրություն դարձնում:
Կադիրովը խնդրել է Պուտինին կարգադրել գրավել Խարկովը, Կիեւը եւ Ուկրաինայի մյուս քաղաքներըՉեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը խնդրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինվորներին հրամայել գրավել Խարկովը, Կիեւը եւ Ուկրաինայի մյուս քաղաքները։