Էմանուել Մակրոնը պաշտոնապես առաջադրվել է ևս մեկ ժամկետի համար
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտոնապես հայտարարել է երկրորդ ժամկետի համար առաջադրվելու մտադրության մասին՝ նշված է ֆրանսիական լրատվամիջոցների հրապարակած նամակում։ Ենթադրվում էր, որ երկրի ղեկավարը պաշտոնական այդ քայլը կանի մեկ շաբաթ առաջ, սակայն դրան խանգարեցին արտաքին քաղաքական հանգամանքները՝ տեղեկացնում է Euronews-ը։
Ըստ հարցումների՝ գործող նախագահի վարկանիշը վերջին շրջանում զգալիորեն աճել է, և այժմ նրա օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 27-28 տոկոսը: Սա շատ ավելին է, քան բոլոր հավակնորդներինը։
Ըստ մասնագետների՝ Մակրոնը հաղթելու շանսեր ունի, բայց դրա համար հարկավոր է անցնել երկու փուլ:
Անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացվեն մինչև ուրբաթ ժամը 18:00-ն: Երկուշաբթի Հանրապետության Սահմանադրական խորհուրդը պետք է հրապարակի գրանցված թեկնածուների վերջնական ցուցակը։
Չորս տասնյակ մարդ հայտարարել է Ելիսեյան պալատի ղեկավարի պաշտոնի համար պայքարելու ցանկության մասին, սակայն ոմանք արդեն դուրս են մնացել պայքարից՝ չկարողանալով հավաքել անհրաժեշտ թվով ստորագրություններ։