100 հոգանոց վաշտից ողջ են մնացել չորսը․ ՌԴ սենատոր
Սենատոր Լյուդմիլա Նարուսովան Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նիստում ասել է, որ Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցել են ժամկետային զինծառայողներ, որոնց շտապ տեղափոխել են պայմանագրայինի։
«Երեկ Ուկրաինայի պատերազմական գոտուց դուրս են բերվել ժամկետային զինծառայողներ, որոնց ստիպել են պայմանագիր կնքել կամ նրանց փոխարեն կնքել են։ 100 հոգանոց վաշտից ողջ են մնացել չորսը», ասել է նա, տեղեկացնում է BBC-ն։
Լյուդմիլա Նարուսովան Անատոլի Սոբչակի այրին է։ Նա ՌԴ միակ պաշտոնյան է, ով պարբերաբար խոսում է Ուկրաինայում ռուսական բանակի մեծ կորուստների մասին։