Պուտինը՝ հարևան երկրներին. «Մի՛ սրեք իրավիճակը»
Ռուսաստանը հարևան երկրների նկատմամբ վատ մտադրություններ չունի, նրանք պետք է մտածեն հարաբերությունների կարգավորման մասին՝ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Մարշալ Ռոկոսովսկի» լաստանավի վրա պետական դրոշի բարձրացման արարողության ժամանակ, որին մասնակցել է տեսակոնֆերանսի միջոցով՝ հաղորդում է EaDaily-ն։
«Եվս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ հարևան պետությունների նկատմամբ վատ մտադրություններ չունենք։ Նրանց խորհուրդ կտայի չսրել իրավիճակը, չմտցնել որևէ սահմանափակում, մենք կատարում ենք մեր բոլոր պարտավորությունները և կշարունակենք դրանք կատարել»,- ասել է Պուտինը:
«Մեր բոլոր գործողությունները միշտ առաջանում են բացառապես ի պատասխան Ռուսաստանի դեմ ոչ բարեկամական քայլերի։ Կարծում եմ՝ բոլորը պետք է մտածեն համագործակցելու, հարաբերությունները կարգավորելու, դրանք զարգացնելու մասին»,- հավելել է նա:
ՌԴ նախագահը նշել է, որ «Մարշալ Ռոկոսովսկի» լաստանավի նման նախագծերը մեծացնում են երկրի լոգիստիկ անկախությունը, ուստի Ռուսաստանը կշարունակի աշխատել այդ ուղղությամբ։