«Կոտրված եղունգով ու իմ ձեռքով արված սանրվածքով». Մարգարիտա Սիմոնյանն ամուսնացել է Տիգրան Քեոսայանի հետ
Նախօրերին «RT» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել էր, որ որոշել է ամուսնանալ ռեժիսոր Տիգրան Քեոսայանի հետ։ Արդեն այսօր նա կատարել է խոստումն ու քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակից լուսանկար հրապարակել։
Սիմոնյանը կյանքի այս իրադարձությունը հետեւյալ կերպ է մեկնաբանել. «Հին (փոխարենը սպիտակ) զգեստով ու կարդիգանով, կոտրված եղունգով, իմ հեղինակած սանրվածքով ու դիմահարդարմամբ հենց նոր կյանքումս առաջին անգամ ամուսնացա։ Եվ վերջին անգամ, իհարկե»։
Լրագրողն ու ռեժիսորը միասին են ապրում 2013թ․-ից։ Հանուն սիրելիի ռեժիսորը լքել է իր առաջին կնոջը՝ Ալյոնա Խմելնիցկայային, որի հետ ամուսնացած է եղել 21 տարի։ Համատեղ կյանքի ընթացքում Մարգարիտա Սիմոնյանն ու Տիգրան Քեոսայանը երեք երեխա են ունեցել։ 2013թ․-ին ծնվել է նրանց դուստրը՝ Մարյանան, 2014թ․-ի սեպտեմբերին՝ որդին՝ Բագրատը, 2019թ․-ի հոկտեմբերին՝ կրտսեր դուստրը՝ Մարոն։
Посмотреть эту публикацию в Instagram