Ուկրաինան հայտարարեց Ռուսաստանի հետ փակ դռների հետևում բանակցություններ վարելու համաձայնության մասին
Ռուսաստանի դիրքորոշումը բանակցություններում կոշտ է, ինչպես և Ուկրաինայի դիրքորոշումը, ուստի բանակցությունները դժվար են լինելու, բայց ընթանալու են։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
«Ռուսաստանի դիրքորոշումը կոշտ է: Բայց Ուկրաինայի և ընդհանուր առմամբ հանրապետության Գերագույն հրամանատարի դիրքորոշումը նույնպես կոշտ է, ուստի բանակցությունները դժվար կլինեն, բայց կշարունակվեն»,- ասել է նա Լվովում կայացած ճեպազրույցում՝ հաղորդում է ТАСС-ը: Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը հստակ հասկանում է Ռուսաստանի դիրքորոշումը, ինչը հեշտացնում է աշխատանքը: Այնուամենայնիվ, Պոդոլյակը նշել է, որ Զելենսկին չի գնա զիջումների, որոնք «կնվազեցնեն Ուկրաինայի պայքարը տարածքային ամբողջականության համար։ Բանակցություններում Կիևի դիրքերն ամրապնդվում են արևմտյան գործընկերների աջակցությամբ»,- հավելել է նա։
Ուկրաինական պատվիրակության մեկ այլ անդամ՝ իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան, ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Կիևն ու Մոսկվան պայմանավորվել են բանակցություններ վարել փակ դռների հետևում, որպեսզի «գոնե ինչ-որ կերպ պայմանավորվեն»։