Ռուսաստանի հացահատիկային միությունը զգուշացրել է ֆինասնավորման անհասանելիության պատճառով ցանքային արշավի համար ռիսկերի մասին. «Интерфакс»
Ռուսաստանի հացահատիկային միությունը զգուշացրել է ֆինասնավորման անհասանելիության պատճառով ցանքային արշավի համար ռիսկերի մասին, հաղորդում է «Интерфакс»-ը։
«Այս պահին գլխավոր եւ հիմնական խնդիրը ֆինանսական ռեսուրսների լիակատար անհասանելիությունն է։ Անցած սեզոնից ի վեր ծախսերն ավելացել են։ Գյուղմթերք արտադրողների մոտ սպառվել են ռեսուրսների գնման միջոցները։ Սա ստիպում է վազել բանկ, վարկ վերցնել, իսկ բանկերն այս պահին հրաժարվում են ցանկացած պայմանով վարկ տրամադրել»,- ասել է միության նախագահ Արկադի Զլոչեւսկին:
«Ես չեմ խոսում արտոնյալ վարկերի խնդրի մասին, հիմա բոլոր գյուղացիները ցանքի համար վազում են բանկ, եւ չկան այս տոկոսադրույքները, չկան այս արտոնյալ վարկերը։ Եվ սա շտկման կարիք ունի։ Բայց նույնիսկ կոմերցիոն վարկերն այս պահին հասանելի չեն, ինչը նշանակում է, որ պարզապես չկան միջոցներ՝ ռեսուրսներ գնելու համար։ Կամ անհրաժեշտ է վառելիքաքսանյութերի մասով առաջարկ, որպեսզի բոլոր գյուղացիներին անվճար տրամադրվի՝ ցանքը վերջացնելու համար։ Կամ ապահովել ֆինանսավորման հասանելիություն, քանի որ առանց դրա մենք չենք կարողանա պարզապես ցանքային արշավ իրականացնել»,- ընդգծել է նա։
Զլոչեւսկին նաեւ նշել է, որ արժե հաշվի առնել սեզոնայնության գործոնը։
«Ցանքային աշխատանքները կսկսվեն մարտին, այն արդեն սկսվել է հարավային շրջաններում։Եթե մինչեւ հունիս ֆինանսավորում չլինի, ապա արդեն ուշ կլինի»,- ասել է նա։
«Վերջացրել ենք աշնանացանը, եւ ինչ-որ ռեսուրս կլինի։ Ցանկալի չէ ձախողել գարնանացանը, քանի որ այս դեպքում մենք կունենանք համախառն բերքի կտրուկ անկում։ Ողջ խնդիրը ներքին մատակարարումն է, կարեւորն այն է, որ այն չտուժի»,- հավելել է նա։