Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտնել է Ուկրաինայից հեռացած ադրբեջանցիների թիվը
Ռազմական գործողությունների սկզբից Ուկրաինայից հեռացել է Ադրբեջանի 8596 քաղաքացի։ Այս մասին հայտնում է հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։
Նրանցից 7696-ը ցամաքային ճանապարհով մեկնել են հարեւան երկրներ: Այսպես, Մոլդովայի տարածք է անցել 6500 մարդ, Լեհաստան՝ 770 մարդ, Ռումինիա՝ 318, Սլովակիա՝ 60, Հունգարիա՝ 48։