Խարկովում հրթիռակոծության հետեւանքով ազգությամբ հայ ընտանիքի անդամներ են վիրավորվել
Ուկրաինայի Խարկով քաղաքում հրթիռակոծման հետեւանքով ազգությամբ հայ ընտանիք է վիրավորվել։ Այս մասին տեղեկացրել է Խարկովի Հայաստանի պատվավոր հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը։
Նա նշել է, որ ծանր բեկորային վնասվածք են ստացել հայրը, մայրը եւ նրանց երկու երեխաները։
«Ստացած վիրավորումները ծանր են, սակայն առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ վիրահատությունից հետո։ Հայ ամուսինները դեռեւս չեն կարողանում քայլել, երեխաների վիճակը համեմատաբար լավ է։ Ընտանիքը հարվածի պահին եղել է իրենց բնակարանում»,- պատմել է Համլետ Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ ընտանիքը վիրավորում է ստացել մարտի 1–ին, սակայն տեղեկությունն այսօր է ստացվել։