Հակառազմական հրապարակումից հետո․ Սերգեյ Լազարևի հաշիվն անհետացել է Ինստագրամից
Հայտնի երգիչ Սերգեյ Լազարեւի էջն անհետացել է Ինստագրամից։ Արտիստը, որին բաժանորդագրված էր ավելի քան չորս միլիոն մարդ, իրավիճակն առայժմ չի մեկնաբանել։ Կորել է նաեւ ռեփեր SLAVA MARLOW-ի էջը։
Համացանցում ենթադրել են, որ էջերի անhետացումը կապված է արտիստների հակառազմական արտահայտությունների հետ, որոնք վերաբերել են Ուկրաինայում տիրող վիճակին։
Սերգեյ Լազարեւի եւ SLAVA MARLOW-ի երկրպագուները նրանց նվիրված էջերում արձագանքել են հաշիվների անհետացմանը, սակայն տեղյակ չեն պատճառների մասին։