Բաքվում հինգ մարդ փորձել է ինքնասպանություն գործել աշխատավարձի չվճարման պատճառով
Բաքվում հինգ մարդ փորձել է ինքնասպանություն գործել:
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, անձինք, որոնց ինքնությունը դեռ պարզված չէ, ցանկացել են ցած նետվել կամրջից։
Ըստ տեղեկությունների՝ ինքնասպանության փորձ կատարած անձինք ընկերության աշխատակիցներ են եւ բողոքում են աշխատավարձերը չվճարելու դեմ։
Ոստիկանության աշխատակիցների ջանքերի արդյունքում ինքնասպանության փորձը կանխվել է: Այդ անձանց հետ կանխարգելիչ զրույցից հետո նրանք տեղափոխվել են ոստիկանության համապատասխան բաժին։ Փաստի առթիվ հետաքննություն է անցկացվում:
Զանգվածային ինքնասպանության այդպիսի փորձը չափազանց խոսուն կերպով վկայում է Ադրբեջանի բնակիչների մեծամասնության իրական սոցիալական վիճակի մասին։