ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը բացատրություններ է պահանջել ամերիկացի սենատորի՝ Պուտինին սպանելու կոչի կապակցությամբ
Ռուսաստանի Դաշնության Պետդուման միաձայն երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ օրինագիծ է ընդունել՝ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի վերաբերյալ կեղծ տեղեկությունների տարածման համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի մասին վստահելի հաղորդագրությունների քողի ներքո կանխամտածված կեղծ տեղեկատվության տարածումը պատժվում է 700 000-ից մինչեւ 1.5 միլիոն ռուբլի տուգանքով կամ մինչեւ երեք տարվա ազատազրկմամբ:
Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ մի խումբ անձանց կողմից մեղադրանքի ապացույցների արհեստական ստեղծմամբ կեղծիք տարածելու համար պատիժը 5-ից 10 տարի ազատազրկում կկազմի։ Եթե կանխամտածված կեղծ տեղեկությունը ծանր հետեւանքների է հանգեցրել, ապա 10-ից 15 տարվա ազատազրկում է նախատեսվում:
Պետդուման նաեւ վարչական պատասխանատվություն է սահմանել ՌԴ զինված ուժերին վարկաբեկման համար։ Օրենքը նախատեսում է պատասխանատվություն սահմանել ՌԴ ԶՈՒ կիրառմանը խոչընդոտելու հանրային կոչերի համար։ Եթե այդ գործողությունները քրեորեն պատժելի արարք չեն պարունակում, ապա քաղաքացիների համար տուգանքը 30 հազարից մինչեւ 50 հազար ռուբլի կկազմի, պաշտոնատար անձանց համար՝ 100 հազարից մինչեւ 200 հազար ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ 300 հազարից մինչեւ 500 հազար ռուբլի։
Եթե Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի վարկաբեկմանն ուղղված գործողություններն ուղեկցվում են անօրինական գործողությունների կոչերով եւ քաղաքացիների կյանքին եւ (կամ) առողջությանը եւ հասարակական անվտանգությանը վնաս պատճառելու սպառնալիք են ստեղծում, ապա 50 հազարից մինչեւ 100 հազար ռուբլի տուգանք է սահմանվում քաղաքացիների համար, պաշտոնատար անձանց համար՝ 200 հազարից մինչեւ 300 հազար ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ 500 հազարից մինչեւ 1 միլիոն ռուբլի։
Եթե մեկ տարվա ընթացքում իրավախախոտւմը կրկնվի, ապա դրա համար արդեն քրեական պատասխանատվություն կսպառնա։ Պետդուման ուրբաթ օրը կայացած նիստին անհրաժեշտ փոփոխություններ կատարեց նաեւ ՌԴ Քրեական օրենսգրքում։