Քիմ Քարդաշյանի նոր սիրելին տիեզերք կմեկնի
Page Six պարբերականի լրագրողները պարզել են, որ Քիմ Քարդաշյանի նոր սիրելին՝ Փիթ Դեւիդսոնը, մոտակա ժամանակներում տիեզերք կմեկնի։ Նա հունվարի 28-ին Քիմ Քարդաշյանի հետ եղել է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի կեցավայրում։ Այդ ժամանակ լրագրողներին չէր հաջողվել ոչինչ պարզել հայտնի զույգի այցի նպատակի մասին, սակայն այժմ արդեն այցի նպատակը պարզ է։
Փիթը պատրաստվում է միլիարդատիրոջ հետ «Blue Origin»-ով տիեզերք մեկնել։ «Փիթը շատ հուզված է։ Պատրաստվում են պայմանագիրը ստորագրել մոտակա ժամանակներում․ այժմ նրանք ճշտում են վերջին մանրամասները»,- հայտնել է աղբյուրը։
Ի դեպ, Բեզոսն առաջին անգամ տիեզերք է մեկնել 2021թ․-ի հուլիսի 20-ին։